2015 թվականին ֆրանսիական Հենեսի կոնյակի տունը կնշի իր հիմնադրման 250 ամյակը: Համաշխարհային կոնյակագործության լեգենդ Հենեսի տունը ընտանեկան բիզնեսից համաշխարհային բրենդի վերաճած եզակի ընկերություններից է: Այն երկու դարից ավել է ինչ համաշխարհային կոնյակագործության ավանդույթների կերտողն ու փոխանցողն է:
Հենեսի տան պատմությունը սկսվել է 1765 թվականին, երբ Լյուդովիկոս XV-ի բանակում ծառայության տարիներին ազգությամբ իռլանդացի Ռիչարդ Հենեսիին բախտ է վիճակվում փորձել բրենդի խմիչքը, որն արտադրված էր ֆրանասիական Կոնյակ քաղաքում: Ծառայությունն ավարտելուց հետո Հենեսին տեղափոխվում է Ֆրանսիա եւ հենց Կոնյակում է հիմնադրում իր փոքրիկ բիզնեսը: Ռիչարդ Հենեսին աշխարհին նվիրեց խմիչքի նոր տեսակ «կոնյակ» անվանումով: Հենեսի տան շնորհիվ է, որ «կոնյակ» բառը սկսվեց շրջանառվել եվրոպացիների բառապաշարում ոչ թե որպես քաղաքի անվանում, այլ որպես խմիչք:
Հենեսի տան հիմնադրի ժառանգները ութ սերունդ է, ինչ պահպանում եւ զարգացնում են իրենց ընտանեկան գործը:
XIX դարի երկրորդ կեսերին Հենեսի տան ներկայացուցիչ Մորիս Հենեսին հեղաշրջում է մտցնում կոնյակի աշխարհում՝ առաջարկելով կոնյակների գնահատման նորարարական մոտեցում: Նա սկսում է իր կոնյակները դասակարգել հնեցման հիմքով. մի դեպքում որպես գնահատման չափանիշ ընտրելով աստղի սիմվոլը, մյուս դեպքում հնեցումը բնութագրելով լատինական տառերով՝
§ V.S. (Very Special. կոնյակի սպիրտ, հնեցված առնվազն 2,5 տարի),
§ V.S.O.P. (Very Superior Old Pale. ոչ պակաս, քան 4 տարի),
§ X.O. (eXtra Old. ոչ պակաս, քան 6 տարի):
Ֆրանսիայում կոնյակի սերտիֆիկացում իրականացնող «Կոնյակի ազգային միջմասնագիտական գրասենյակը» այսօր էլ կիրառում է գնի եւ որակի այն ստանդարտները, որոնց հեղինակն է Մորիս Հենեսին:
Հենեսի կոնյակի տունը գործունեության 250 տարիների ընթացքում մշակել եւ թողարկել է կոնյակի բազում ապրանքանիշեր: Ամենահայտնիներն են՝ Hennessy V. S. (Very Special), Hennessy V. S.O. P. (Very Superior Old Pale), Hennessy X. O. (Extra Old), Hennessy Paradis, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է իր համաբույլով, եզակի բաղադրատոմսով, խնամքով ընտրված կոնյակի սպիրտերի համադրությամբ եւ հնեցմամբ:
Հենեսի տունը եղել եւ մնում է կոնյակագործության հոմանիշ: Ապագան կառուցվում է լեգենդներ ստեղծելով:




























