Հայաստանի Հանրապետությունում գների անկում, սպեկուլյացիաների վերացում չէր լինի, եթե չլիներ Սերժ Սարգսյանի հետեւողականությունը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 19-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին, թե այս օրերին ինչու նախագահը ելույթ չունեցավ:
«Քաղաքական մեծամասնությունը յոթը ժամ իր գործընկերների հետ արտահերթ նիստ էր գումարել, կառավարությունը քննարկել էր, կենտրոնական բանկը հանդես էր եկել հայտարարությամբ: Երեկոյան 9-ին նախագահ Սարգսյանի մոտ խորհրդակցություն է եղել: Երբ գնաճը իջավ, սպեկուլյացիաները վերացան, օդի՞ց եղավ, մեր ընդդիմադիր գործիչնե՞րն արեցին: Ոչ, այս ամեն ինչը չէր լինի, եթե չլիներ հանրապետության նախագահի հետեւողականությունը»,- ասաց Շարմազանովը:



























