Եվրահանձնաժողովը հայտարարել է  102 մլն եվրո վերադարձնելու մտադրության մասին, որոնք տրվել էին Հունաստանի, Իռլանդիայի եւ Սլովենիայի գյուղատնտեսությանն  աջակցելու համար, հաղորդվում է Եվրահանձնաժողովի կայքում:

«Այդ միջոցները կվերադարձվեն ԵՄ բյուջե՝ ԵՄ կանոնները չպահպանելու կամ գյուղատնտեսական ծախսերը ոչ պատշաճ վերահսկելու հետ կապված», — նշված է հաղորդագրությունում, գրում է Gazeta-ն:

Հստակեցվում է, որ Եվրահանձնաժողովը միջոցները որոշել է  վերադարձնել ԵՄ-ից մի շարք ապրանքներ ներկրելու վերաբերյալ Ռուսաստանի սահմանած արգելքի պատճառով:

Մայիսին Հունաստանի զարգացման նախարարը հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովը հաստատել է Հունաստանի  2014-2020թթ.  Զարգացման ազգային ռազմավարական ծրագիրը՝  ընդհանուր 26 մլրդ եվրո ծավալով: