Դեկտեմբերի 19-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Կենտրոնականի բաժնի ծառայողները Երեւանի Նար-Դոսի փողոցից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Գագիկ Ն.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 2 փաթեթ, որոնցից մեկում՝ «սուբոտեքս» թմրամիջոցի նմանվող կես դեղահաբ, իսկ մյուսում` սպիտակ փոշի:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է քննություն: