NEWS.am-ը զգալի կրճատումներով մեջբերում է «The Economist» թերթում հրապարակված հոդվածը:
«Կենտրոնական բանկերի աշխարհում ձգտում են դանդաղ, կայուն եւ կանխատեսելի որոշումներ ընդունել: Ուստի, երբ բանկիրները խուլ գիշերում հանդիպում են եւ մի ամբողջ 6.5 տոկոսային կետով բարձրացնում տոկոսադրույքները, սա վկայում է այն մասին, որ ինչ-որ ոչ ինչ-որ բան սխալ է: Սա նշանակում է, որ Ռուսաստանում արժութային ճգնաժամը, որից բոլորը զգուշանում էին, այժմ իրողություն է, եւ Մոսկվայում տրամադրությունը մոտ են տագնապին: Ռուսները արդարացիորեն են անհանգստանում. Նրանք շարժվում են խորը ռեցեսիայի եւ քառատրոփ ինֆլյացիայի մահացու համադրությամբ:
Ռուսաստանի շատ դժբախտություններ սկսում են արտերկրից: Երկիրը շատ ուժեղ կախված է իր նավթային եւ գազային ընկերություններից: Ածխաջրածիններն ապահովում են դաշնային բյուջեի կեսից ավելին եւ արտահանման 2/3-ը: Պետությունը շատ էներգետիկ ընկերություններում ունի մեծ բաժնետոմսերի փաթեթներ, ինչպես նաեւ անուղղակի կապեր այդ ընկերություններին ֆինանսավորող եւ պետության կողմից աջակցվող բանկերի միջոցով: Վերջին 6 ամիսների ընթացքում նավթի գինը գրեթե երկու անգամ նվազել է՝ այս շաբաթ բարելի դիմաց իջնելով 60 դոլար՝ խորը ֆինանսական ճգնաժամի ժամանակներից ի վեր ամենացածր մարկարդակը: Ռուբլին հետեւեց նավթի ճակատագրին:
Խնդիրը դոլարն է՝ պարտքը ավելի վատ կլինի: «Standard & Poor 's» եւ «Fitch» գործակալություններն արդեն հոռետեսական սպասումներ արձանագրել Ռուսաստանի հաշվով: Եվ քանի որ Կենտրոնական բանկը 2015թ. կանխատեսում է ՀՆԱ-ի 4,5%-ոց անկում, վարկանիշի նվազեցումը որոշակի է: Եթե պարտքը դասակարգվի որպես ոչ որակյալ, Ռուսաստանում ներդրողների բազան կկրճատվի: Պարտքի ծավալը նույնպես կարող է մեծանալ: Պետության եւ ռուսական ֆիրմաների միջեւ առկա անհստակ սսհմանները նշանակում են, որ Կրեմլը կարող է վերջին հաշվով պատասխանատու լինել բանկերի եւ այլ ֆիրմաների արտաքին պարտքի համար՝ 614 մլրդ դոլարի չափով:
Քանի որ բարձրացված տոկոսադրուքները եւ արժութային պաշարների վաճառքը դառնում է ոչ արդյունավետ, Ռուսաստանը ռուբլու անկումը կասեցնելու համար այլ տարբերակների կարիք ունի: Առավել հզոր տարբերակ է (որին դեմ են արտահայտվում Կենտրոնական բանկն ու ֆիննախը) կապիտալի շարժի նկատմամբ վերահսկողությունը. Կրեմլը կարող է սահմանափակել ռուբլին արժույթի փոխակերպելու եւ երկրից դուրս հանելու մարդկանց հնարավորությունները:
Եթե անգամ Ռուսաստանին հաջողվի վերահսկողություն սահմանել կապիտալի շարժի նկատմամբ, 2015թ. մռայլ տարի կլինի: Այս շաբաթ ինֆլյացիան Ռուսաստանում գտնվում էր 9,1%-անոց մակարդակում: Այժմ գներրի աճը վերածվել է ինչ-որ չարագույժ երեւույթի: Ռուսաստանի խանութների սեփականատերերը ամեն օր իրենց ապրանքների համար տարբեր գներ են սահմանում: Ռուսների աշխատավարձը իրական արտահայտությամբ զանգվածաբար կրճատվում է:
Սա բացատրում է այն հանգամանքը, թե ինչու են ռուսները կորցնում իրենց արժույթի նկատմամբ վստահությունը: Մոսկվայի փողոցներում խոսում են միայն ճգնաժամերի մասին: Պետական բանկերը իրենց վաճառվող դոլարի եւ եվրոյի քանակի նկատմամբ սահմանափակումներ են մտցնում: Տնտեսության կրճատումը, նվազող եկամուտները եւ տոկոսադրույքների բարձրացումները նշանակում են, որ դեֆոլտը անխուսափելիորեն կաճի»:



























