Բելառուսի մաքսային ծառայությունը ձերբակալել է Կալինինգրադի մարզից եկող 20 ռուսական բեռնատարներ, որոնք հեռուստացույցներ եւ այլ կենցաղային տեխնիկա էին տեղափոխում Ռուսաստանի կենտրոնական տարածաշրջաններ:

«Հարեւան երկրի մաքսատան աշխատողների մոտ կասկածներ են առաջացել բեռի հետ կապված»,-ասել է FlashNord գործակալության աղբյուրը: Բեռնատարները կալանվել են 10 օրով:

ՌԴ Կալինինգրադի մարզի նահանգապետ Նիկոլայ Ցուկանովը հանձնարարել է մարզի արդյունաբերության նախարար Դմիտրի Չեմակինին մեկնել Բելառուս եւ տեղում լուծել բեռնատարների հարցը: