Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 16.46-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Երեւանյան լճում՝ «Երեւան» ԲԿ-ի մոտակայքում քաղաքացին ձկնորսության ժամանակ ընկել է լիճը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` քաղաքացին (մոտ 40 տ., այլ տվյալներ պարզ չեն) տեղի ուժերով դուրս է բերվել գետից եւ տեղափոխվել «Արմենիա» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները օգնել են շտապօգնության ավտոմեքենային դուրս գալ ցեխակույտից:



























