Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Թարփոն Սփրինգս քաղաքում ոստիկանի են գնդակահարել: Կասկածյալը ձերբակալված է, քննություն է կատարվում:

Առաջիկայում հատուկ մամուլի ասուլիս է հրավիրվելու: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով USA Today-ին:

Հաղորդվում է, որ ոստիկանին սպանելուց հետո կասկածյալը փորձել է դիմել փախուստի:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Նյու Յորքում երկու ոստիկանի էին գնդակահարել: Սպանությունը կատարելու մեջ կասկածում են Իսմայիլ Աբդուլլա Բրինսլիին, ով այդ կերպ ցանկացել է վրեժ լուծել ոստիկանների կողմից աֆրոամերիկացիների սպանության համար:

Բրինսլիին հայտնաբերել են հանցագործության վայրից քիչ հեռու, գնդակահարված: