ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման  CNN հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է, որ նախքան իր նախագահական ժամկետի ավարտը նախատեսում է փակել Կուբա կղզու  տխրահռչակ Գուանտանամո բանտը:

«Ես կանեմ ինձնից կախված հնարավոր ամեն ինչ այն փակելու համար: Այն շարունակում է ոգեշնչել ողջ աշխարհի ջիհադիստներին եւ ծայրահեղականներին իր գոյության փաստով իսկ», — ասել է Օբաման, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Օբաման հայտարարել է, թե Գունատանամոյում բանտի գոյությունը «հակասում է մեր արժեքներին»:

Կուբայում ԱՄՆ ՌՕՈՒ-ի Գունտանամոյի ռազմական բանտում պահվում են ահաբեկչությանը մասնակից  բանտարկյալներ: