Չինաստանում ոստիկանությունը մի քանի տասնյակ հազար մարդու է ձերբակալել՝ պոռնո դիտելու եւ ազարտային խաղերի համար: Ոստիկանության տեսադաշտում  երկամսյա ստուգումների ընթացքում հայտնվել է ավելի քան 30 հազար մարդ:

Հուեյչժոուի շրջանում ստուգումների ժամանակ հայտնաբերել են  հանրապետությունում արգելված  խաղերի առցանց համարժեքները: Ապօրինի գործունեության  շահույթը գնահատվում է 30 մլն յուան, հայտնում է «lenta.ru»-ն:

Դեկտեմբերին Չինաստանի բնակիչներն առաջատար էին դարձել բաց տեսարաններով տեսանյութեր դիտելու վրա ծախսած ժամանակի առումով: Չինացիները պոռնո են նայում օրական միջինը 14 րոպե 34 վայրկյան:

Այս տարվա ապրիլից Չինաստանի իշխանությունները համացանցում պոռնկագրական բովանդակությամբ կայքերի դեմ պայքարի քարոզչություն են ծավալել: Փակվել են 110 կայքեր եւ Sina Weibo սոցցանցում գրանցված  շուրջ 3000 հասցե: