Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մտադիր է հաջորդ տարի վերադառնալ Վրաստան: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

Սահակաշվիլին երախտագիտություն է հայտնել իր ծննդյան օրվա (դեկտեմբերի 21)կապակցությամբ  բոլոր շնորհավորանքների համար եւ խոստացել հաջորդ տարի վերադառնալ հայրենիք, հայտնում է «Վրաստան Օնլայնը»:

«Շատ շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների համար: Հաջորդ տարի կհանդիպենք Վրաստանում», - գրում է Սահակաշվիլին: