Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսի դստերը՝ Քրիստինա դը Բուրբոնին, կոռուպցիայի գործով դատարան են կանչել, հայտնում է Agence France-Presse-ը:

Արքայադստեր եւ նրա ամուսնու դեմ դատը ձգվում է արդեն մեկ տարի: 2013 թ. մայիսին Քրիստինայի գործի դատավարությունը դադարեցվել էր, քանի որ դատարանը  ամուսնու կատարած յուրացումներին նրա մասնակցության ապացույց չէր գտել:

48-ամյա արքայադուստրը հարկերից խուսափելու եւ փողերի լվացման գործով կասկածյալ է, փոխանցում է Gazeta-ն:

Արքայադուստրն ու նրա  ամուսինը՝  օլիմպիական խաղերի ձեռքի գնդակի հաղթող, բասկ Ինյակի Ուրդանգարինը, չեն ընդունում իրենց մեղքը:

Ավելի վաղ հաղորդվել էր նաեւ, որ Քրիստինա դը Բուրբոնը 600 հազար եվրո է վճարել կոռուպցիայի գործով: