ՀՀ-ում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի ռազմամշակութային թանգարանում ՌԴ ՊՆ դպրոցի միջին եւ ավագ սաների հետ «Խիզախության» դասեր են անցկացվում՝ նվիրված Գյումրիի ռազմական կայազորում զորամասի ձեւավորման 73-ամյակին:

ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախաձեռնողը  գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչն է:

Մեկ ամիս  դասախոսություն-զրույցներ եւ պարապմունքներ կընթանան երկու աշխարհամարտերի թեմաներով: 

Սպաները կպատմեն նաեւ XVIII դարում ռուս-հայկական հարաբերությունների սկզբի եւ  դրանց զարգացման, Պարսկաստանի լծից Հայաստանի ազատագրման, Ալեքսանդրապոլի ամրոցի կառուցման եւ զարգացման պատմության, ինչպես նաեւ  երկրի սահմաններից դուրս պատերազմներին մասնակցության մասին: