ՀՀ բնապահպանության նախարարությունը կշարունակի հետեւել, որ Սեւանում ձկնորսության արգելքը շարունակի գործել: Այս մասին դեկտեմբերի 22-ի մամուլի ասուլիսում հայտարարել է բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Սակայն, ըստ նրա, հնարավոր է,  պահպանվի խեցգետնի որսի թույլտվությունը. Առաջին հերթին, խեցգետիններն արագ են բազմանում, երկրորդ, ուտում են ձկնկիթը:  «Մենք տեղում բացատրական աշխատանքներ ենք տանում, որպեսզի բոլորը հասկանան. սիրելի քաղաքացիներ,  մենք որսն ընդմիշտ չենք արգելում: Պարզապես ժամանակ է հարկավոր, որպեսզի լճում ձկները բազմանան:  Այդ ժամանակ  ձուկը ձեզ համար կլինի, այլ ոչ թե ուրիշի», - հավելել է նախարարը: