Հանքերի տակի քայքայված հողերի վերականգնման համար  արդեն շուրջ 873 մլն դրամ է հավաքվել (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 1,9 մլն դոլար): Այս մասին դեկտեմբերի 22-ի մամուլի ասուլիսում հայտարարել է բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Ըստ նրա՝ 2013 թ.  վերջին հանքարդյունաբերական ընկերությունների վերականգնողական վճարումների  ընդհանուր ծավալը կազմել է 432 մլն դրամ, իսկ միայն 2014թ. ընթացքում՝ 441 մլն դրամ: Այդ միջոցները հետագայում կուղղվեն այլեւս չշահագործվող հանքերի հողերի վերականգնմանը: «Ընդ որում, վճարումները տեղում կմնան եւ կուղղվեն հենց մարզերում տարածքների վերականգնմանը», - հավելել է Գրիգորյանը: