Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք» եւ «Ժողովրդավարություն» խմբակցությունների անդամների հետ:

Քննարկվել են հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ նման ձեւաչափով հանդիպումները դարձել են ավանդական եւ գործնականում ապացուցել իրենց արդյունավետությունն ու պահանջված լինելը: 

Հանդիպումներին մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: