Դեկտեմբերի 21-ին, ժամը 05.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1981 թ. ծնված Քրիստինե Գ.-ն, 1982 թ. ծնված Արմինե Գ.-ն եւ 1999 թ. ծնված Արուսյակ Կ.-ն:
Պարզել է, որ վերջիններս դեկտեմբերի 20-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սեւան քաղաքի Կ. Բանակի փողոցի 50 շենքի բնակարաններից մեկում օգտագործել են պահածոյացված սմբուկ, ինչի հետեւանքով թունավորվել են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:



























