Ռուսաստանի  Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, դեկտեմբերի 20-ին ստորագրվել է  ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև համաձայնագիր, որով ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2027 թվականը  երկարացնելու աշխատանքների համար ռուսական կողմը տրամադրելու է 270 ԱՄՆ դոլլար արտոնյալ պայմաններով վարկ և 30 մլն ԱՄՆ դոլլար դրամաշնորհ:

Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և  «Ռոս Ատոմ» կոորպորացիայի տնօրեն Սերգեյ Կիրիենկոն: