Երեւանի Խ.Դաշտենցի փողոցի թիվ 4 հասցեի մոտ, դեկտեմբերի 21-ին, ժամը 21.20-ին,  «ՎԱԶ-2109»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել մայթեզրի ծառին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: