Մեքսիկական Մոնտերեյ քաղաքի մերձակայքի բնակավայրերից մեկում պարասրահում հարձակում է տեղի ունեցել: Դիսկոտեկի երեք այցելուներ զոհվել են: Այս մասին տեղեկացրել են Նուեւո-Լեոն նահանգի իշխանությունները:

Հարձակումը տեղի է ունեցել գիշերը, երբ մի ընկերության աշխատակիցները տոնել են գալիք Ծննդյան տոնը: Հանցագործները պարասրահի շենքին մոտեցել են երեք տաքսիով, ներս մտել եւ կրակ բացել հավաքվածների ուղղությամբ:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, դեպքի վայր ժամանակ բժիշկներն ու իրավապահները 3 զոհվածի եւ 11 վիրավորի են հայտնաբերել: Վերջիններին տեղափոխել են հիվանդանոց: Դատախազության աշխատակիցները հետաքննություն են սկսել: