Մոսկվայի «Ռեդիսոն Բլու» հյուրանոցում երեք «օրենքով» գողի են ձերբակալել. 44-ամյա Դավիթ Օզմանովին՝ Դաթո Կրասնոդարսկիին, 28-ամյա Շալվա Օզմանովին՝ Կուսոյին եւ 32-ամյա Մալխազ Կոտուային, ով քրեական շրջապատում հայտնի է որպես Մախո Օչամչիրսկի: Այս մասին գրում է «Փրայմ Քրայմ» գործակալությունը:

Գործակալության տվյալներով, բոլորն էլ Մոսկվա են եկել Սանկտ Պետերբուրգից՝ մասնակցելու գողական հավաքին, որը նախանշված է առաջիկայում:

Խուզարկության արդյունքում միայն մեկի՝ Մախո Կոտուայի մոտ է հայտնաբերվել եւ առգրավվել 2.7 գրամ հերոին, ինչը համապատասխանում է հատկապես խոշոր չափին եւ նախատեսում է 3-10 տարի ժամկետով ազատազրկում:

Մյուս երկուսն օրենքի առջեւ մաքուր են եղել եւ պրոֆիլակտիկ զրույցից հետո ազատ են արձակվել: