Ֆրանսիայի Նանտ քաղաքում տղամարդը սուրբծննդյան տոնավաճառում միկրոավտոբուսով ամբոխի մեջ է մխրճվել, տուժել է առնվազն 11 մարդ, ներառյալ՝ վարորդը, հինգ մարդու վիճակը ծանր է: Նման միջադեպ տեղի էր ունեցել նաեւ նախօրեին՝ Դիժոնում. Այնտեղ վարորդը վրաերթի էր ենթարկել շուրջ տասնյակ հետիոտնի՝ «Ալլահ Աքբար» գոչելով:
BFM TV-ն հայտնում է, որ հարվածելուց հետո վարորդը փորձել է ինքնասպան լինել եւ մի քանի անգամ դանակով հարվածել է ինքն իրեն:
Ըստ RFL-ի՝ վարորդի անունն է Սեբաստիան, նա 37 տարեկան է: Վթարից հետո նա ինն անգամ դանակով հարվածել է իր կրծքավանդակին եւ ողջ մնացել: Մեքենայում հայտնաբերվել է նոութբուք, որի պարունակությունն ստուգելով՝ ոստիկանները եզրակացրել են, որ տղամարդը ընտանեկան խնդիրներ եւ ընկճախտ է ունեցել:
Ֆրանսիայի Europe 1 ռադիոկայանի լրագրող Պատրիս Թոմասը իր Twitter-ում լուսանկար է հրապարակել վթարի վայրից: Վկայակոչելով ականատեսներին՝ նա գրում է, որ ինքնասպանության փորձից առաջ տղամարդը գոռացել է «Ալլահ աքբար»: Չնայած՝ այս տվյալները չեն հաստատվել, հայտնում է NEWSru.com-ը:
Դատախազոթյունը հրաժարվել է կատարվածն ահաբեկչություն անվանել, փոխանցում է AFP-ն: Հաղորդվում է նաեւ, որ միջադեպը ոչ մի կերպ կապված չէ նախօրեին Դիժոնում կատարվածի հետ, որտեղ, ըստ վերջին տվյալի, տուժել էր 13 հետիոտն:
Ֆրանսիայում վարորդը «Ալլահ աքբար» գոչելով վրաերթի է ենթարկել 11 մարդու
http://news.am/arm/news/245227.html


























