ՀՀ տրանսպորտի եւ կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09:30-ի  դրությամբ,  Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու ավտոճանապարհներին, ինչպես նաեւ  Վարդենյաց  լեռնանցքում  տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ  մերկասառույց է:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: