Նիգերիայի հյուսիսի մարդաշատ շուկայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 15 մարդ: Պայթյունը որոտացել էր դեկտեմբերի 22-ին Բաուչի քաղաքում:
Շուկայի տարածքում բռնկված հրդեհը խիստ դժվարացրել է տուժածներին բժիշկների եւ փրկարարների մոտենալը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախօրեին պայթյուն էր որոտացել Գոմբե քաղաքում՝ Նիգերիայի հյուսիս-արեւելքում, որի արդյունքում, վերջին տվյալներով, զոհվել էր առնվազն 20 մարդ: Ահաբեկչական ոչ մի կազմակերպություն առայժմ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:
Նիգերիայում ակտիվ գործունեություն է ծավալում իսլամիստական «Բոքո հարամ» խմբավորումը, որի անդամները դեմ են կրթության արեւմտյան մոդելին եւ ձգտում են հասնել երկրում շարիաթի օրենքների հաստատմանը:



























