Ավստրալիայում դեկտեմբերի 23-ին սգո միջոցառումներ են կայացել ի հիշատակ երկու ավստրալացիների, որոնք զոհվել էին Սիդնեյի սրճարանում ահաբեկչության հետեւանքով:

Lindt սրճարանում 2012թ. հոկտեմբերից աշխատող 34-ամյա Թորի Ջոնսոնի  (Tori Johnson) հիշատակին պատարագ է մատուցվել ահաբեկչության վայրից ոչ հեռու գտնվող եկեղեցում: Ջոնսոնը զոհվել էր հանցագործից զենքը խլելու փորձի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

28-ամյա Կատրինա Դոուսոնի  (Katrina Dawson) համար հիշատակի արարողություն է կայացել Սիդնեյի համալսարանի մեծ դահլիճում: Իրավաբան Դոուսոնը, որը սրճարանում ընկերուհու հետ հանդիպման էր, եւս զոհվել էր սրճարանում պատանդների ազատման գործողության ընթացքում:

Զինված տղամարդը դեկտեմբերի 15-ին պատանդ էր վերցրելՍիդնեյի կենտրոնի Lindt խանութ-սրճարանի 17 այցելուների:  Նա պատանդներին ստիպել էր պատուհանի մոտ պահել արաբերեն գրերով դրոշ: 16 ժամ անց ոստիկանությունը գրոհ էր ձեռնարկել, որի հետեւանքով զոհվել էր երեք մարդ, այդ թվում՝ ահաբեկիչը, վեց մարդ հիվանդանոց էր տեղափոխվել տարբեր ծանրության վնասվածքներով: