Համաշխարհային բանկը Ուկրաինային 378,4 մլն դոլարի վարկ է տրամադրել էլեկտրաէներգիայի համակարգի զարգացման համար: Այս մասին հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից:

Միջոցները կուղղվեն էլեկտրահաղորդման համակարգերի հուսալիության բարձրացմանը եւ էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի կատարելագործմանը, բացատրել են բանկում:

 18 տարի ժամկետով վարկը տրամադրվել է Ուկրաինային 3.5 մլրդ դոլարի օգնության փաթեթի հատկացման շրջանակում, որը հաստատվել էր 2014 թ. մարտին:

Ներկայումս այդ միջոցներից հատկացվել է 2,5 մլրդ դոլար:

Ապրիլի 30-ին ԱՄՀ-ն հավանություն էր տվել կայունացման stand by ծրագրին, որի շրջանակում Կիեւը 2 տարում կստանա 17 մլրդ դոլար: Դեկտեմբերի 3 –ին ԵՄ-ն  500 մլն եվրո էր հատկացրել Ուկրաինային մակրոֆինանսական օգնության երկրորդ ծրագրի շրջանակում: Հաջորդ փոխանցումը սպասվում է 2015-ի գարնանը: ԵՄ-ն նախատեսում է Ուկրաինային  եւս 250 մլն հատկացնել: Օգնության ընդհանուր ծավալը կազմում է 1,61 մլրդ եվրո:

Ուկրաինայի կառավարությունը դեկտեմբերի 22-ին Եվրոպական ներդրումային բանկի հետ վարկային երկու համաձայնագիր էր ստորագրել, որոնցից առաջինի ծավալը 400 մլն եվրո է, երկրորդինը՝ 200 մլն եվրո: