Մեքսիկական Սան-Ֆերնանդո քաղաքի ոստիկանությունը 2010թ. մասնակցել է Կենտրոնական Ամերիկայի երկրներից 742 միգրանտների սպանությանը, ասվում է Մեքսիակյի գլխավոր դատախազության հրապրակած փաստաթղթերում:

2010թ. եւ 2011թ. Սան-Ֆերնանդո քաղաքի մի քանի ոստիկաններ ձերբակալվել էին միգրանտների սպանության, ինչպես նաեւ 193 մարդու առեւանգման եւ սպանության կասկածանքով: Մինչ օրս քննության տվյալները չեն հրապարակվել: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մոտ 17 ոստիկաններ մասնակցել են միգրանտների ձերբակալությանը, «Լես-Սետաս» թմրակարտելին վերջիններիս փոխանցմանը եւ դրան հետեւող սպանություններին հաղորդում է «Lenta.ru»-ն:

Սեպտեմբերին Մեքսիկայի Իգուալա քաղաքում ոստիկանների կողմից առեւանգվել եւ ավազակներին են փոխանցվել 43 ուսանողներ: Իրադարձությունները տեղի է ունեցել ուսանողների կողմից կրթական բարեփոխումների դեմ ցույցեր անցկացնելու ժամանակ: Իգուալայի արդեն նախկին քաղաքապետի հրամանով նրանց վրա հարձակում է իրականացվել, ինչի հետեւանքով 6 մարդ զոհվել, եւս 43-ը անհետացել են:

Մինչեւ օրս գտնվել եւ նույնականացվել է անհետ կորածներից միայն մեկի աճյունը: