Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը քննադատել է հակաբեմնավորիչ միջոցների օգտագործումը: Թուրք առաջնորդը երեւույթը հավասարեցրել է «հայրենիքի դավաճանությանը»:
«Թուրքիային անհրաժեշտ է երիտասարդ սերունդ: Նոր սերունդը կարեւոր է տնտեսական եւ հոգեւոր առումներով: Մեզ մոտ շատ երկար տարիներ դավաճանել են հայրենիքին՝ ծնելիությունը վերահսկելով հակաբեղմնավորիչների միջոցով», - ասել է Էրդողանը:
Նա հավելել է, որ ընտանիքում մեկ երեխան տարօրինակություն է, երկուսը՝ մրցակցություն, երեքը՝ հավասարակշռություն, 4-ը՝ առատություն: «Ալլահը մնացածի մասին կհոգա», - եզրափակել է նա:
Իր նախկին ելույթներից մեկի ժամանակ Էրդողանը կանանց նախազգուշացրել էր հղիության արհեստական ընդհատումներից՝ այն անվանելով «հանցագործություն»:



























