Նավթը թանկանում է դեկտեմբերի 23-ի սակարկությունների ընթացքում, թեեւ թանկացման տեմպերը չեն կարող ծածկել նախօրեի կտրուկ նվազումը, հայտնում է Bloomberg-ը: Այս տրամադրությունների վրա երկու գործոն է ազդում՝ նավթի արդյունահանումը նվազեցնելու մերժումը եւ ԱՄՆ-ում նավթի ապրանքային պաշարների հավանական կրճատումը:

Brent նավթի փետրվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures աճուրդում Մոսկվայի ժամանակով ժ. 9:00 –ի դրությամբ թանկացել են 0,55% -ով՝ հասնելով բարելի դիմաց 60,44 դոլարի:

WTI նավթի փետրվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում թանկացել են 1,27% -ով՝ բարելի դիմաց կազմելով  55,96 դոլար, հայտնում է «Ինտերֆաքսը»: