Դեկտեմբերի 22-ին, ժամը 03.20-ին, 31-ամյա Գեւորգ Մ.-ն ոստիկանության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքում հաղորդում է տվել, որ հայրը` 59-ամյա Միշա Մ.-ն, դեկտեմբերի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Մոսկվա-Գյումրի չվերթով ժամանել է «Շիրակ» օդանավակայան, սակայն տուն չի հասել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Առավոտյան, ժամը 11.40-ին, «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունք է ներկայացել Միշա Մ.-ն եւ հայտնել, որ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում Մոսկվա-Գյումրի չվերթի հաշվառումն անցնելուց հետո ոստիկանության ծառայողները ստուգել են իր փաստաթղթերը, ինչի պատճառով ուշացել է չվերթից, այնուհետեւ նոր տոմս գնելով՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 05.20-ի սահմաններում, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան: