Հնդկաստանի հյուսիսային Ութար-Պրադեշ նահանգում անոմալ ցրտեր են, ինչի հետեւանքով 31 մարդ է մահացել:

Ութ մարդ զոհվել է նահանգի արեւելքում, որտեղ երկու օրում ջերմաստիճանն իջել է մինչեւ պլյուս հինգ աստիճանի, եւս վեցը մահացել են Աուդ շրջանում, չորսն էլ Մերաթհ եւ Կանպուր բնակավայրերում, յոթը՝  Մորադաբադ քաղաքում, վեցը՝ Ալիգարխում, հայտնում է  Zee News հեռուստաալիքը:

150-ից ավելի երկաթգծային չվերթեր չեղարկվել են ջերմաստիճանի նվազման  եւ սաստիկ մառախուղի պատճառով: Չեղարկվել են նաեւ մի շարք ավիաչվերթներ, դժվարացել է ուղեւորատար տրանսպորտի  երթեւեկությունը: Իշխանությունները մինչեւ դեկտեմբերի 28-ը դպրոցները փակելու որոշում են կայացրել: Օդերեւութաբանների տվյալով՝ անոմալ ցուրտ եղանակը կշարունակի եւս մի քանի օր: