Երեւանի Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում, դեկտեմբերի 22-ի երեկոյան, իրար են բախվել «Ֆոլքսվագեն», երկու «Օպել» եւ «Ռենո» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ռենո»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























