Դեկտեմբերի 22-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երեւան-Երասխ ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «ՈւԱԶ-452» եւ «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՈւԱԶ-452»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: