Դեկտեմբերի 22-ին, ժամը 07.00-ին, Ստեփանավանի Սուրբ Նշան փողոցի սկզբնամասում «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենան դուրս գալով ճանապարհի երթեւեկելի մասից՝ բախվել է երկաթյա արգելապատնեշին եւ ընկել առվակը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























