Շուկաներում սատկած խոզի միս վաճառելու մասին նյութեր են նախապատրաստվել: NEWS.am-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նման նյութեր են ստացել ոստիկանությունից եւ արդեն մուտք է եղել գրասենյակ:

Նշենք, որ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Նուբարաշենի հոգեբուժարանի հարեւանությամբ գործող խոզաբուծական տնտեսությունից Լեւոն Պետրոսյանը ձեռք է բերել խոզի՝ ավելի քան 5 տասնյակ ջանդակ, որոնցից մեծամասնությունը, պարզվում է, եղել է սատկած կենդանու եւ օգտագործման համար ոչ պիտանի միս։

Ավելին՝ մսի մի մասն արդեն իրացվել է տարբեր վաճառակետերում։ Մասնավորապես՝ ոչ պիտանի մսի վաճառքի դեպքեր են արձանագրվել Նոր Նորքի, Մալաթիայի մսի վաճառակետերում, իսկ որոշ մասն էլ իրացվել է այլ անձանց։