Երեւանում Ավան համայնքում դեկտեմբերի 22-ին տղամարդու դիակ է հայտնաբերվել:

Այն հայտնաբերվել է Ավանի Սիմոնյան փողոցի թիվ 46/2 հասցեում գտնվող ավտոլվացման կետի մոտ: Ավելի ուշ պարզվել է տղամարդու ինքնությունը. նա 40 տարեկան էր, հաշվառված էր Ավան, Թումանյան թաղամասում:

Դիակի վրա, դեմքի հատվածում վնասվածքներ են եղել: Մահվան հանգամանքները պարզվում են:

Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ նշանակվել է Դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: