PKK-ի   (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդներից Ջեմիլ Բայըքը հերքել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի  այն հայտարարությունը, թե Գյուլենական շարժումը սերտ կապերի մեջ է PKK-ի հետ։

Թուրքական IMC TV-ի հետ զրույցում Ջեմիլ Բայքըը նշել է, թե նախկինում PKK-ն փորձել է շփումներ սկսել գյուլենականների հետ, սակայն մերժում են ստացել։ «Գյուլենականներն ազգայնամոլ են եւ քրդերի թշնամի։ Մենք փորձեցինք նրանց հետ հարաբերություններ ստեղծել ու նրանց շեղել իրենց նման վարքագծից, սակայն նրանք գերադասեցին պահել քրդերի դեմ թշնամանք սերմանող քաղաքականությունը։ 

«Եթե Դավութօղլուն հայտարարում է, թե իր ձեռքում փաստաթղթեր կան, որ ապացուցում են PKK-ի եւ գյուլենականների միջեւ կապը, ուրեմն թող ներկայացնի դրանք հանրությանը»,-ասել է Ջեմիլ Բայըքը։