Հունաստանի խորհրդարանը քվեարկության երկրորդ փուլի ընթացքում չկարողացավ նախկին եվրահանձնակատար Ստավրոս Դիմասին ընտրել երկրի նախագահ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Կառավարության կողմից նախագահի պաշտոնում առաջադրված 73-ամյա Դիմասը 300 տեղանոց միապալատ խորհրդարանում չի կարողացել հավաքել անհրաժեշտ 200 ձայները:
Քվեարկության երրորդ՝ եզրափակիչ փուլը կկայանա դեկտեմբերի 29-ին: Այս փուլում պետության ղեկավար ընրվելու կպահանջվի 180 ձայն: Եթե քվեարկությունը դրական արդյունքի չհանգեցնի, ապա խորհրդարանը կլուծարվի եւ կհայտարարվեն վաղաժամկետ ընդհանուր ընտրություններ:




























