Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը սպանության սպառնալիքներով երկու նամակ է ստացել, դեկտեմբերի 23-ին լրագրողներին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղարը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ մամուլի քարտուղարի՝ Միշելի աշխատասենյակ է բերվել փամփուշտներով եւ սպանության սպառնալիքներով երկու նամակ: Այս կապակցությամբ վարչապետի անվտանգության ապահովման հավելյալ միջոցներ են ձեռնարկվել:
Ավելի վաղ Շառլ Միշելը Femen-ի ակտիվիստուհիների հարձակմանն էր ենթարկվել, երբ ամբիոնից ճառ էր ասում:
Նրան վազելով մոտեցած կանայք գոչել էին. «Գրողի ծոցը գնա կոշտ տնտեսման քաղաքականությունը, Միշել, հեռացիր»: Նրանք վարչապետի վրա կարտոֆիլ ֆրի էին նետել, հետո վրան մայոնեզ լցրել:
Միշելը Femen-ի արարքին ժպիտով էր վերաբերվել: Նա մի քանի անց վերսկսել էր ելույթը՝ վերնաշապիկն ու փողկապը փոխելուց հետո:




























