Ադրբեջանը ուժային կառույցների կարիքների համար (բացառությամբ ԱԻՆ-ի) 2015թ. կհատկացնի 3 307 796 989 մանաթ (4 210 025 550 դոլար):
«Ադրբեջանի Հանրապետության 2015թ. պետբյուջեի մասին» Իլհամ Ալիեւի ստորագրած օրենքի համաձայն՝ պաշտպանական ծախսերը կազմում են 1 778 529 044 մանաթ, որից 1 651 220 836 մանաթը հատկացվում է պաշտպանական ոլորտին, այդ թվում՝ 1 255 185 738 մանաթ ՊՆ-ին, 157 645 847 մանաթ՝ պետական սահմանապահ ծառայությանը, 22 473 696 մանաթ՝ զորակոչային պետական ծառայությանը, մնացած մասը՝ այլ նպատակների համար:
Պաշտպանական միջոցներից 121 089 332 մանաթը կուղղվի ազգային անվտանգությանը, 3 387 750 մանաթը՝ այլ նպատակների:




























