ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները հանդես են գալիս Ուկրաինայում խաղաղության արագ վերականգնման օգտին, ասված է Մոսկվայում այսօր՝ դեկտեմբերի 23-ին կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում ընդունված հայտարարությունում:
«Մենք՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներս, հանդես ենք գալիս Ուկրաինայում խաղաղության արագ վերականգնման օգտին, անհրաժեշտ ենք համարում բոլոր հակամարտող կողմերի միջեւ բանակցային գործընթաց սկսելը, այդ թվում հումանիտար աղետի հետեւանքների հաղթահարման համար արտակարգ միջոցառումներ ձեռնարկելու համար: Առանձնահատուկ անհանգստություն են առաջացնում մարդկային ողբերգությունները, մարդկանց մահերը, այդ թվում քաղաքացիական բնակչության շրջանում:
Խիստ կարեւոր ենք համարում թույլ չտալ իրավիճակի հետագա բարդացում, դրսեւորել զսպվածություն, օգտագործել բացառապես հակամարտության կարգավորման քաղաքական, դիվանագիտական մեթոդներ, հասնել Մինսկի համաձայնություններին, որոնց նպատակը ազգային համաձայնությունն է եւ այդ երկրում գնաժամը հաղթահարելը»,-ասված է հայտարարությունում:




























