Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 14.31-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է խցանում և ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ավտովթար` առանց տուժածների, ինչից ճանապարհի նշված հատվածում առկա է խցանում:



























