ՀԱՊԿ առաջնորդները մտահոգություն են հայտնում պետության ներքին գործերի միջամտության, ինչպես նաեւ պետական կայունության  խախտման նպատակներով տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտոգործումից: Այդ մասին ասվում է այսօր՝ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նիստի արդյունքներն ամփոփող ՀԱՊԿ անդամ-պետությունների նախագահների հայտարարության մեջ:

«Այս համատեքստում հատուկ ուշադրություն ենք դարձնում «ՊՐՈԿՍԻ» գործողության իրականացմանը: 

Ընդգծում ենք տեղեկատվական տարածքում միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի պահպանման անհրաժեշտությունը եւ նշում միջազգային հանրության կողմից այս ոլորտում պետությունների պատասխանատու վարքագծի համակողմանի կանոնների, նորմերի եւ սկզբունքների հնարավորինս արագ ընդունման կարեւորությունը:

Սկզբունքային նշանակություն ենք տալիս ՀԱՊԿ շրջանակներում թմրանյութերի եւ զենքի, միգրացիայի ապօրինի շրջանառության համատեղ հակազդմանը: Նշված խնդիրների լուծմանն ուղղված են «Կանալ» եւ «Նելեգալ» օպերատիվ-կանխարգելիչ համալիր գործողությունները: Մենք՝ ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարներս, շարունակում ենք հանես գալ Պայմանագրի՝ միջուկային զենքի չտարածման դրույթների անձեռնմխելի պահպանման համար:

Մենք՝ ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարներս, միջազգային հանրության ամենակարեւոր առաջնահերթություններից մեկն ենք համարում աշխարհի ձերբազատումն այն սպառնալիքից, որը կրում է զանգվածային ոչնչացման զենքը՝ ներառյալ՝ միջուկային: Միջուկային զինաթափման հետագա քայլերը պահանջում են միջուկային պոտենցիալ ունեցող առանց բացառության բոլոր պետությունների ջանքերի միավորում:

Սատարում ենք տիեզերական տարածքում սպառազինությունների մրցավազքի կանխարգելմանն ուղղված գործնական քայլերը», -ասվում է հայտարարության մեջ: