Երեւանի կառուցապատման ժամանակ հաշմանդամներին բավարար ուշադրություն չի դարձվել: Այդ մասին այսօր՝դեկտեմբերի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

Նրա խոսքով ՝ Հայաստանի ճարտարապետաշինարարարական համալսարանի ուսանողներին պետք է ավելի հանգամանորեն ծանոթացնել թեքամուտքերի եւ շենքերի ինչպես դրսում, այնպես էլ ներսում հաշմանդամների համար այլ հարմարությունների հարցերին: «Քանի որ այսօր շատ շենքերում այդ հարցը ոչ բավարար մակարդակով է լուծված», - ասաց Սարգսյանը:

Բացառություն չեն նաեւ իր սեփական նախագծերը: «Այո, իմ շենքերը նույնպես բացառություն չեն, այնտեղ շատ ավելին կարող էր արվել: Սակայն երիտասարդ մասնագետների ուշադրությունը պետք է կենտրոնացնել խնդրի լուծման ուղղությամբ», - եզրափակեց Սարգսյանը: