Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ սրբազան Նալբանդյանի եւ ազգային իշխանության ներկայացուցիչների ուղեկցությամբ Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը դեկտեմբերի 22-ին հանդիպեց Անտիոքի եւ Համայն Արեւելքի հույն ուղղափառ եկեղեցու պատրիարք Յուհաննա 10-րդի եւ Անտիոքի եւ Արեւելքի ուղղափառ ասորիների պատրիարք, Նորին Սուրբ Օծություն Իգնաթիոս Աֆրամ 2-րդի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե քննարկվեցին Մերձավոր Արեւելքում, հատկապես Սիրիայում, հակամարտության հետեւանքով ստեղծված իրավիճակը, Մերձավոր Արեւելքի քրիստոնյաներին առնչվող խնդիրները, տարածաշրջանային այլ հարցեր:

Անդրադարձ եղավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ձեռնարկներին: