Եվրասիական տնտեսական միությունը բաց է այլ երկրների համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինը նշել է, որ Հայաստանի եւ Ղրղզստանի մասնակցությունը կնպաստի այդ երկրների զարգացմանը: «Մասնակիցների թվի ավելացումը օգտակար է նաեւ Միությանը», - համոզված է ՌԴ-ի նախագահը:

Վլադիմիր Պուտինը նաեւ նշել է, որ «Եվրասիական ինտեգրումը գոյություն ունի փոխադարձ շահերի, փոխադարձ հարգանքի եւ մեկը մյուս կարծիքի հաշվի առնման հիման վրա»: Նա հիշեցրել է, որ այդ Միության մասնակիցներն ունեն հավասար իրավունքներ եւ հավասար պարտավորությունները, ինչպես նաեւ ներկայացած են վերջինիս ղեկավար կառույցներում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը: