Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատության է ենթարկել առեւտրի ոլորտում եվրաստիական ինտեգրման ընթացիկ վիճակը՝ նշելով, որ Մաքսային միությունում ապրանքների ազատ տեղաշարժ ինչպես չի եղել, այնպես էլ չկա: Այդ մասին նա հայտարարել է Կրեմլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մեր միության դրական կողմերն ակնհայտ է, ես դրանց վրա չեմ կանգնի: Ինչ վերաբերում է չլուծված հարերին, ապա ամբողջական ծավալով ապրանքների ազատ տեղաշարժ ինչպես չի եղել, այնպես էլ չկա, եւ մենք թաքցնելու ոչինչ չունենք», - նշեց նա, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Բացի այդ, մինչեւ օրս ռուսական եւ բելառուսական կողմերը պետական գնումների նկատմամբ հասանելիության առավել բարենպաստ ազգային ռեժիմների փոխադարձ տրամադրում չեն ապահովել: «Իսկ դա պետք է արվեր դեռ 2012թ. հունվարի 1-ից», - ընդգծեց Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը նաեւ օրինակ բերեց այս տարվա օգոստոսին ռուս-բելառուսական սահմանում տիրող իրավիճակը:

«Ահա եւ պատասխանեք հարցին. այսօրվա դրությամբ մեր միջեւ կա՞ արդյոք առեւտրի պայմանների իրական ազատականացում», - Լուկաշենկոն դիմեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին: