Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մշտական խորհրդի ընդլայնված նիստում համաձայնեցվել է Հավաքական ավիացիոն ուժերի մասին նախագիծը, հայտնում է «Բելտան»:

ՀԱՊԿ Հավաքական ավիացիոն ուժերի կազմում կընդգրկվեն կազմակերպության անդամ-երկրների զինված ուժերի, ներքին գործերի մարմինների (ոստիկանության), ներքին զորքերի, անվտանգության մարմինների ու հատուկ ծառայությունների, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների կանխարգելման ու հետեւանքների վերացման ոլորտի լիազորված մարմինների, ռազմատրանսպորտային (տրանսպորտային) ու հատուկ ավիացիոն կազմավորումները:

Անդամ-պետությունների ղեկավարները նաեւ ընդունել են մինչեւ 2020թ. ՀԱՊԿ անդամ-պետությունների հակաթմրանյութային ռազմավարությունը: Այն ուղղված է ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ունակությունների ամրապնդմանը, տարբեր սպառնալիքների հակազդեցության աշխատանքների մշտական հիմունքներով իրականացմանը, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: