Դոլարի վայրիվերումներից տուժել են նաեւ պահածոների արտահանողները: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանի գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով՝ վերջին շաբաթներին արտահանողները 15-23%-ի չափով վնաս են կրել, այն դեպքում, երբ նրանց եկամտաբերության տարբերությունը գերազանցում է 20%-ը:

Պետությունը պետք է աջակցի պահածոներ արտադրող գործարաններին եւ դա պետք է ժամանակին անի: Հակառակ դեպքում այսօրվա վնասները կնկատվեն հաջորդ աշնանը, քանի որ վերջիններս ավելի քիչ միրգ եւ բանջարեղեն կպատրաստեն: Իսկ դա արդեն վատ կացության մեջ կդնի հարյուր հազարավոր գյուղացիների:

 «Ագրոարդյունաբերական համալիրից հարյուր հազարավոր մարդիկ են կախված: Դրանց չպետք է դարձնել ինչ-որ մեկի արժութային խադախությունների պատանդը», - հայտարարեց Մակարյանը: