Դեկտեմբերի 22-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնի դիմացի ավտոկայանատեղիից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Սամվել Ե.-ին եւ 1991 թ. ծնված Վազգեն Ա.-ին: Վերջինս բերման եթարկվելու ժամանակ գետին է գցել պոլիէթիլենային տոպրակ՝ ջինսե 3 տաբատներով, եւ դեղնականաչավուն զանգվածով լցված «մարիխուանա» թմրամիջոցին նմանվող թղթե 2 փաթեթ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ ջինսե տաբատներից երկուսը Վազգեն Ա.-ն նույն օրը գողացել է նշված առեւտրի կենտրոնում գործող խանութներից մեկից:

Վնասի չափը կազմում է 77.800 դրամ:

Կատարվում է հետաքննություն: